Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 20-11-2024

Երեխային դպրոց մի ուղարկեք, ձեզ հետ տարեք գործի

Հռոմի կայսր Ներոնի խնամակալ և դաստիարակ, պետական գործիչ, փիլիսոփա և թատերգակ Սենեկա կրտսերը հայտնի է առաքինության, ժուժկալության, մարդասիրության, հասարակական պարտքի, քաղաքացիական վարքի մասին բարոյախոսական աշխատություններով։ Սակայն ինքն առաքինի կյանք չէր վարում, կոռուպցիայով մեծ հարստություններ էր դիզում և այլն։ Եվ մարդիկ, համեմատելով նրա բարոյական խրատներն ու վարած ցոփ կյանքը, հետևում էին ոչ թե նրա խոսքին, այլ հանրային բարձր դիրք զբաղեցնող Սենեկա Կրտսերի օրինակին։

Նույն պատկերն է Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Կրթության կարևորության մասին նա հաճախ է ելույթներ ունենում։ Կրթությունը կապում է աղքատության և գործազրկության դեմ պայքարում հաջողության, սոցիալական արդարության ապահովման, աշխատավարձի բարձրացման, ընդհանուր բարեկեցության աճի հետ։ Ուսուցիչներին ստիպում են ատեստացիա անցնել և պատասխանել խրթին ու բարդ հարցերի։ Կրթական բարեփոխումներ են իրականացնում, դպրոցներ են կառուցում, վերակառուցում։ Այս ամենի կողքին լրիվ այլ բանի մասին է Փաշինյանի անձնական օրինակը, որը ցույց է տալիս, որ նա կարևոր չի համարում իր դստեր դպրոցական կրթությունը։

Նոյեմբերի 18-ին Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը և վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին։

Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների ելույթները կրթության, մասնավորապես՝ հանրակրթության կարևորության մասին ջուրը կընկնեն, եթե մարդիկ Փաշինյանի անձնական օրինակին հետևեն, երեխաներին դպրոց չուղարկեն, այլ իրենց հետ գործի տանեն։ Եթե ՔՊ-ի բոլոր ընտրողները օրինակ վերցնեն իրենց սիրելի առաջնորդից, ապա դպրոց հաճախող երեխաների թիվը կնվազի ճիշտ այնքան, ինչքան վարկանիշ ունի ՔՊ-ն։ Կրթության հանդեպ հանրային վերաբերմունքը կիջնի շրիշակից ներքև։ Կրթությունը կհամարվի երկրորդական մի բան։

Բարձրաստիճան ՔՊ-ականների օրինակին հետևող, երեխաներին իրենց հետ գործի տանող, դպրոցից, դասից կտրող ծնողները իրենց երեխաների համար խնդիրներ են ստեղծելու, որոնք սահմաված են ԿԳՄՍ նախարարի 2022թ փետրվարի 25-ի N 10-Ն հրամանով։ Շատ բացականեր ունեցող աշակերտները ստիպված հավելյալ քննություններ և ստուգողական աշխատանքներ են հանձնելու։ Դրանք չհանձնելու պարագայում կարող են մնալ նույն դասարանում։

Այս ենթադրյալ մռայլ պատկերի կողքին կա նաև լավատեսական հույս, որ բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ քննադատվելուց հետո հաշվի կառնեն կրթության իրավունքի սահմանադրական նորմերը, յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքը, դպրոցական կրթության նշանակությունը քաղաքացու ձևավորման հարցում և հնարավոր ամեն ինչ կանեն, որ իրենց երեխաները դպրոցից, դասից չբացակայեն, լավ սովորեն, օրինակ ծառայեն մյուս երեխաներին, որոնց ծնողները բարձրաստիճան պաշտոնյա չեն։

Մեկ այլ, ավելի լավատեսական հույս էլ կա, թե սովորական մարդիկ սկզբունքայնություն ու պատասխանատվության գիտակցում կունենան և չեն հետևի Նիկոլ Փաշինյանի օրինակին, չեն կտրի իրենց երեխաներին դասից, դպրոցից, կրթությունից։

Իսկ եթե այս լավատեսական հույսերը չիրականանան, ապա գալիք տարիներին դպրոց կառուցելու խնդիր չի լինի, քանի որ դպրոցական աշակերտ ունեցող ծնողների մի մասը կարտագաղթեն այնպիսի երկրներ, որտեղ կա հաց։ Մնացողներն էլ իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկի, իրենց հետ գործի կտանեն Նիկոլ Փաշինյանի օրինակով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին