Ներքին 1 տարի առաջ - 16:06 19-11-2024

Կոտայքի մարզում 24-ամյա երիտասարդը աչքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 8 փողոցում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Ծ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Հակոբ Ծ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Ամառանոցային 126 հասցեի դիմաց գտնվող իրեն պատկանող հողամասում, օդաճնշիչ ատրճանակի պահեստատուփը դուրս հանելուց հետո, պատահական իր հոնքի ուղղությամբ կրակելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին