Մամուլ 1 տարի առաջ - 08:15 16-11-2024

Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է «Տիկտոկ», որն ավելի թեթեւ, ժամանցային հարթակ է: Իսկ ՖԲ-ում վերջերս նա խնդիրներ ունի` 1 միլիոն հետեւորդ ունեցող էջում դիտումները խիստ նվազել են, նա ստիպված է եղել փակել մեկնաբանությունների բաժինը, լավագույն դեպքում՝ ֆիլտրել, զտել, քանի որ իր հասցեին հայհոյանքն ու քննադատությունը տիեզերական չափերի են հասել։ «Տիկտոկ»-ում գերիշխում են մակերեսային նյութերը, եւ ինտելեկտով էլ օգտատերերը զիջում են ՖԲ-ին: Փաշինյանի տիկտոկյան էջը, պարզվում է, հատուկ վարող ունի, որը ոչ միայն ամենուր ուղեկցում է նրան, այլեւ, պարզվեց, մեկ այլ գործառույթ էլ է ստանձնել` «դաստիարակել» ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, որ շեֆի հասցեին թթու խոսք չասեն, ինչպես ինքն ասաց` անձնական կարծիք չհայտնեն։

«Տիկտոկ» վարողը, պարզվում է, 2018-ի դեպքերին ակտիվ մասնակցած «Ռուպր Դավո» մականունով անձն է, որը բարձրախոսը փոխարինել է հեռախոսով։ Բնականաբար, այդ «աշխատանքի» դիմաց նա վարձատրվում է եւ անընդհատ արտերկիր է մեկնում` Փաշինյանի հետ, որտեղ նկարում է նրա ամեն քայլը` հեծանիվ վարելուց մինչեւ հյուրանոցի համարի պատուհանագոգին նստած` գիրք կարդալը: Իսկ երբ «շեֆը» խորհրդարանում է, Ռուպր Դավոն ստվերի պես ուղեկցում է նրան: Երբ Փաշինյանը դահլիճում է, նա բարձրանում է լրագրողների համար նախատեսված օթյակ: Երեկ, երբ Փաշինյանն ամբիոնից անթույլատրելի հակահայկական մտքեր էր հայտնում, ինչին օթյակում գտնվող լրագրողներն արձագանքեցին ռեպլիկներով, նա փորձեց սաստել վերջիններիս։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ