Ուղիղ եթեր
@khaby.lame Create the caption👇🏾 I will comment under the top captions 🤣 #learnfromkhaby #learnontiktok @tiktok ♬ Love You So - The King Khan & BBQ Show
@khaby.lame Ah ok… I try to follow you. #learnfromkhaby #learnwithtiktok @tiktok ♬ suono originale - Khabane lame
Ավելին 3 տարի առաջ - 19:55 27-06-2022

Խաբի Լեյմը դարձել է ամենահայտնի տիկտոկերը՝ 144 միլիոն հետևորդով


Հունիսի 23-ի գիշերը 22-ամյա իտալացի Tiktoker Խաբի Լեյմը դարձել է հարթակի ամենահայտնի բլոգերը։ Նրա TikTok-ը (@khaby.lame) հրապարակման պահին ունեցել է գրեթե 143,9 միլիոն հետևորդ, 1,2 միլիոնով ավելի, քան ունի 18-ամյա պարուհի Չարլի Դամելիոն (@charlidamelio), որը 2020 թվականից ի վեր ամենահանրաճանաչ տիկտոկերի տիտղոսն էր կրում։ Այս մասին են վկայում Livecounts ծառայության տվյալները։

Խաբի Լեյմը մեկ տարեկանում ծնողների հետ Սենեգալից տեղափոխվել է Իտալիա: 2020 թվականի մարտին, կորոնավիրուսային համավարակի առաջին օրերին, նա կորցրել է աշխատանքը Թուրին նահանգի Չիվասո փոքր համայնքի գործարանում։ Չնայած նոր աշխատանք գտնելու հոր հորդորին, նա սկսել է տիկտոկներ ձայնագրել։

Սկզբում Լեյմը տեսանյութեր էր հրապարակում իտալերենով։ Նրանք մեծ ժողովրդականություն չէին վայելում։ Այնուհետև եղան տեսանյութեր, որոնցում Լեյմը ծաղրում և բացահայտում էր վիրուսային և հաճախ անհեթեթ լայֆհաքերը: Այժմ նա հիմնականում հրապարակում է ծիծաղելի համր տեսահոլովակներ։ «Իմ բովանդակության ամենազվարճալի մասը լռությունն է: Լուռ կատակերգությունը խոսում է մի լեզվով, որն աշխարհում բոլորը կարող են հասկանալ»,- ասել է Լեյմը Vogue-ին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան