Մամուլ 1 տարի առաջ - 07:17 16-11-2024

Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իշխանության սրածայր սլաքներն ամեն դեպքում ուղղված են դեպի իրավապահ համակարգ։ Բանն այն է, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում, Փաշինյանը, խոսելով իրավապահների աշխատանքի մասին, նշեց, որ դատաիրավական համակարգին իրենք տրամադրել ենք այն ամենը, ինչ պահանջվել է, եւ այժմ ակնկալում են արդյունքներ։

Փաշինյանն ակնարկեց, որ ոչինչ իր սրտով չէ եւ առաջիկայում որոշումներ են լինելու։
«Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքեր-սարքավորումներ ենք առել, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել…էլի բացատրություններ…. Հիմա մեզ պետք են արդյունքներ, հարգելի՛ գործընկերներ։ 7 տարի է դատավարություն եք անում: Էստեղ ամենամեծ պրոբլեմը ուրիշ բան ա. ամենամեծ պրոբլեմն էն ա, որ մարդիկ չեն հավատում, որ էդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրել։ Իմ ամենամեծ պրոբլեմը այդտեղ է»:

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն բարկացած է թիմի ներսում տիրող քաոսից և միմյանց նկատմամբ ոչ թիմային պահվածքից: Երեկ էլ ուժայիններից սկսեց դժգոհել. իրավապահ համակարգը տեղում չէ:
Փաշինյանը Կառավարության նիստում նշեց նաև.

«Ես կարող եմ համբերել. մի տարի համբերեմ, 2 տարի համբերեմ, 3 տարի համբերեմ, 4 տարի համբերեմ, հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ես ձեզ բոլորիդ ուղիղ ասում եմ՝ սրա վերջը եկել է։ Սա չի կարող շարունակվել, հասկանո՞ւմ եք, չի՛ կարող շարունակվել։ Ես այլևս կայացնելու եմ որոշումներ։

Ես չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ես որ գյուղ գնամ՝ նույն բաներից են խոսում՝ որ էս մեկից բոլորը էն ժամանակ վախենում էին, հիմա էլ են վախենում։ Նրանք, ովքեր մյոսներին վերևից էին նայում, նրանք էլի անում են, ու ստացվում է՝ Հայաստանում թույլ իշխանություն է։ Կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցներն են։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը ինձ «թույլ» անվանի»:
Ըստ էության՝ այս խոսքերի տողատակերում ազդակներ էին, որոնք ուղղված էին քննչական կոմիտեին, Բարձրագույն դատական խորհրդին, ներքին գործերի նախարարությանը, Դատախազությանը և հակակոռուպցիոն կոմիտեին։
Իրավապահ համակարգի նկատմամբ դժգոհությունն այնքան շատ էր, որ, ըստ էության, մինչև տարեվերջ ազատումներ են սպասվելու հենց այս ոլորտներում։ Սա, կարծես, վերջին շանս էր ուժային կառույցներին, որ սթափվեն։

Նիկոլ Փաշինյանը, խոսքն ամփոփելով և գրեթե բղավելով՝ հիշեցրեց հեղափոխությունից ի վեր ասացվածք դարձած արտահայտությունը՝ «Ոնց կարա պետության մեջ, ընդհանրապես, որևէ մեկը էս երկրում թպրտա»:
Այս հայտարարությունից հետո դատարանը անակնկալ կերպով որոշեց բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին:
Նաև Սամվել Բալասանյանի որդին տնային կալանքից դեպի կալանավայր գնաց՝ Գյումրու ընտրություննրին ընդառաջ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից