Ներքին 1 տարի առաջ - 12:07 15-11-2024

911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով

Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։ «Նախատեսվել է hանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից արագ սպասարկմամբ։ Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։

Շարունակելու ենք ջանքեր գործադրել պարեկային ծառայության՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդելի զարգացման երկրորդ փուլի ուղղությամբ։ Ապահովելու է նոյեմբերի 1-ից իրենց գործունեությունը Երևանում և մարզերում մեկնարկած քրեական և համայնքային ոստիկանությունների ինստիտուցիոնալ կայացվածությունը»,- ասաց նա:

Ղազարյանը ընդգծեց, որ այս նախագծով կարևորում է նաև այն, որ ռազմավարությունը շոշափում է նաև հանցավորության կանխարգելման թեման՝ նախատեսելով հանցավորության կանխարգելման համալիր գործողությունների ծրագրի մշակում։ «Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ ոստիկանության գվարդիան։

Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների, ՁՊՎ-ների տեսահսկման միասնական համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետության բարձրացում։

Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին»,- ասաց Վահե Ղազարյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի