Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:43 15-11-2024

Վարչապետն ասում էր, որ պետք է ավելի լավ աշխատենք. Ավանեսյանը՝ Փաշինյանի բուռն ելույթի մասին

Կարծում եմ՝ մշտապես պետք է ուշադիր լինել, թե քաղաքացիների մոտ ընդհանրապես փոփոխությունների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա և վարչապետն էլ բարձրաձայնում էր, որ քաղաքացիների գոհունակությունը արդարության ընկալման մասով բավարար չէ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում Փաշինյանի դժգոհություններին, թե ուժային կառույցները լավ չեն աշխատում եւ որ իր համբերության բաժակը լցվել է:

«Մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի այդ գոհունակությունը բարձրանա։ Պիտի անել ավելի շատ, պետք է անել ավելի ժամկետների մեջ՝ հստակ ձևով: Ես ինքս էլ մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել և հնարավորինս մեր քաղաքացիների ակնկալիքները բավարարել»,-ասաց նա:

Ավանեսյանը շարունակեց. «Դե, գիտեք, ցանկացած դեպքերում էլ լինում է, որ մարդիկ անհատական որոշակի խնդիրներ ունենում են, ես չեմ կարծում, որ դա այսպես բացառիկ բան է և մեր երկրի համար։ Դա նորմալ, ընդունելի տարբերակ է, երբ որ քաղաքացին ինչ-որ անհատական խնդրով նաև մոտենում է։ Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, նաև բուժօգնության ոչ այն հասանելիությունը, որ մենք կարողանում ենք ապահովել և մեր ծրագրերով, իհարկե, ամեն տարի ավելացնում ենք, բայց դեռ չունենք ամբողջական ապահովում»:

Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքից բխում էր, որ իր ասածներին մատների արանքով են նայում, չեն կատարում հանձնարարականները, նախարարն արձագանքեց. «Հստակ այսօր նա տվեց հանձնարականներ, ավել մեկնաբանություն չունեմ»:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են