Ներքին 1 տարի առաջ - 12:48 14-11-2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Մշակույթի բնագավառում նշանակալի ավանդի, անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին, որն ավարտում է իր աշխատանքն այդ պաշտոնում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության և նվիրումի համար՝ ընդգծելով, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ամենաակտիվ և արդյունավետ աշխատող հաստատություններից մեկն է:

«Այս հուշամեդալը Ձեր աշխատանքի խորհրդանշական գնահատականն ու շնորհակալությունն է համատեղ աշխատանքի և արդյունավետ գործունեության համար: Թանգարանը հիմնվել և իր գործունեությունը սկսել է Ձեր ղեկավարության ներքո, և այս տարիների ընթացքում Ձեզ հաջողվել է թանգարանում ձևավորել շատ պրոֆեսիոնալ թիմ, որն այսօր մեր ամենատեսանելի մշակութային և հետազոտական հաստատություններից մեկն է: Թանգարանի ցուցադրությունները, կրթական ծրագրերը, ինչպես նաև միջազգային ներկայացվածությունը, իսկապես, վկայում են մեծ ու որակյալ աշխատանքի մասին: Թանգարանի բազմաթիվ ծրագրեր արժանացել են միջազգային գնահատականի՝ նպաստելով նաև մեր երկրի հանրահռչակմանն ու տեսանելիության բարձրացմանը: Կարևոր է նաև, որ ցուցադրություններում հետազոտական աշխատանքի բաղադրիչն ակնհայտ է և տեսանելի, ինչը թանգարանային գործունեության առանցքային ուղղություններից է»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել՝ Նիկոլայ Կոստանդյանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի միջև մասնագիտական կապերը շարունակական կլինեն՝ անկախ հետագա գործունեությունից:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և ջերմ խոսքերի համար. «Նախարարության հետ, իսկապես, շատ հաջող համագործակցություն ենք ունեցել՝ աշխատելով մեկ գաղափարի շուրջ՝ պատշաճ ներկայացնել մեծն վարդապետին ու հանրահռչակել մեր երկիրն ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ դա առավելագույնս արվել է, որը, հուսով եմ, կշարունակվի և կծառայի մեր երկրին որպես հիմնասյուն՝ ի նպաստ մեր պետականության»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Կոմիտասի 155-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք ևս իրականացվել են թանգարանի հետ սերտ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան