Ներքին 1 տարի առաջ - 10:15 14-11-2024

Մի՛ օգտվեք. ArCa-ն «չի վստահում» արհեստական բանականությանը

Ներկայումս արհեստական բանականությունը մեծ տեղ ունի աշխարհում։ Մարդիկ կարող են դա օգտագործել նկարների, տեսանյութերի մշակման, ինչպես նաև տեքստեր կարդալու և այլ նպատակներով։

Suno.com կայքն արհեստական բանականությունից օգտվելու ամենահայտնի կայքերից է։ Դրանից օգտվելու և բաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է օգտագործել բանկային քարտ։

Oragir.News-ին մեր ընթերցողներից մեկը պատմել է, որ երբ փորձել է հայաստանյան բանկերից մեկի ArCa քարտով բաժանորդագրվել, ArCa քարտային համակարգը թույլ չի տվել։

«Ուզում էի գրանցվել կայքում, սակայն ArCa քարտային համակարգը դա թույլ չտվեց, արհեստական բանականությունն անվստահելի»,- ասաց նա։

Քաղաքացին պնդում է` այս ամենում խնդիր չէր տեսնի, եթե այդ արգելքը լիներ բոլորի մոտ։
«Ես սրան նորմալ կվերաբերեի, եթե այդ խնդիրը բոլորի մոտ լիներ։ Ունեմ ընկերներ, ովքեր նույնպես բաժանորդագրվել են ու իրենց պարագայում խնդիր չի եղել»,- նշեց նա։

Ինչ է ստացվում` ArCa-ն երբեմն «վստահում է» արհեստական բանականությանը, երբեմն ոչ։

Հետաքրքիր է` ինչու այս քարտային համակարգը «չի ընդունում» արհեստական բանականությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա