Ներքին 1 տարի առաջ - 19:31 13-11-2024

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը կոչ է անում պահանջել Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ) հրապարակել է «Մինչ COP-29-ը ծավալվում է, հայ պատանդները մնում են կալանավորված. CFTJ-ն կոչ է անում համաշխարհային առաջնորդներին պահանջել նրանց ազատ արձակել» վերնագիրը կրող զեկույց, որը լույս է սփռում Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիների ու պատանդների ծանր վիճակի վրա։

Զեկույցում նշվում է, որ մինչ Բաքվում ծավալվում է COP-29-ը՝ համախմբելով համաշխարհային առաջնորդներին՝ լուծելու կլիմայական և միջազգային մարտահրավերները, այս զեկույցն ընդգծում է հայ պատանդների ազատ արձակման ջատագովության հրատապությունը, որոնց շարունակական ազատազրկումը հակասում է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:
Զեկույցը հավելում է, որ մինչ համաշխարհային առաջնորդներն Ադրբեջանում հավաքվել են ՄԱԿ-ի COP-29 համաժողովին մասնակցելու համար, որպեսզի անդրադառնան ածխածնի վնասակար արտանետումների և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների կրճատմանը, 23 հայ պատանդներ ու քաղբանտարկյալներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում՝ առանց պատշաճ ընթացակարգի։

«Ադրբեջանում հայ պատանդների ճակատագիրը մնում է անորոշ։ Նրանք ենթարկվում են դաժան ու անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգումների, որը տեղի է ունեցել ինչպես նրանց բերման ենթարկելու և տեղափոխելու ժամանակ, այնպես էլ կալանավայրերում պահվելու ընթացքում», - նշված է զեկույցում՝ ևս մեկ անգամ կոչ անելով միջազգային առաջնորդներին կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել այս բանտարկյալներին։

Զեկույցում նշվում է, որ այս անհատների շարունակական գերությունը մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և չի կարելի թույլ տալ, որ նրանց երկարատև տառապանքը շարունակվի:

«Ադրբեջանին չի կարելի թույլ տալ անպատիժ գործել։ COP-29-ը եզակի հնարավորություն է միջազգային հանրության համար՝ պահանջելու Ադրբեջանից ազատ արձակել այդ ապօրինի բանտարկյալներին», - եզրափակում է զեկույցը։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։ Պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով