«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4000-ից: Այս օրենքի ընդունման պարագայում այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4000-ից պակաս ուսանողներ:
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Թատերական ինստիտուտի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Թատերական ինստիտուտի հետ կապված։ Հորդորեց՝ խոսել այսրոպեական ռեկտորի հետ։
«Բացարձակ չեմ անհանգստանում, թե Թատերականն ինչ ճակատագրի կարժանանա։ Խոսեք այսօրվա ռեկտորի հետ։ Իմ և այսօրվա ռեկտորի միջև տարբերություն կա։ Այսօրվա պայմաններում ես Թատերականը հաստատ չէի ղեկավարի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այդ ռիսկային բուհերի շարքում են Ագրարայինը, Մանկավարժականը, Բրյուսովի անվան համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի, Թատրոնի և կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, Գեղարվեստի և Պետական կառավարման ակադեմիան, ինչպես նաև մարզային բուհերը: