Ներքին 1 տարի առաջ - 15:14 09-11-2024

11-րդ դասարանում էր սովորում, ունի 2 եղբայր․ մանրամասներ՝ 17-ամյա տղայի սպանությունից

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Oragir.News-ի տեղեկություններով՝ սպանվածը Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչ 17-ամյա Դավիթն է։

Oragir.News-ի հետ զրույցում Նոր Խարբերդի վարչական ղեկավար Կամո Կակոյանը նշեց, որ Դավիթը շատ լավ տղա էր։

«Շատ նորմալ ընտանիքից էր։ Սովորում էր 11-րդ դասարանում։ Շատ համով երեխա էր։ Շատ ակուրատնի, խելոք, աշխատող ընտանիք։ Ունի երկու եղբայր իրենից մեծ։ Ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, շինարարությամբ»,- ասաց նա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ վեճի մասին տեղեկություններ չունի։

«Հիմա ես՝ ավելորդ բաներ ասեմ, սուտ կլինի։ Գյուղում անիմաստ խոսակցություններ է՝ ոչ մի բան չկա, որ ասենք՝ մի հատ նյութ կա, որ այդ նյութի համար բան ա էղել»,- ասաց նա։

Ըստ Կակոյանի՝ վիճաբանությունը եղել է մեկ այլ գյուղի բնակչի հետ։

«Այնթափ գյուղի բնակչի հետ ա եղել։ Էկել են մեր գյուղ, վեճն էղել ա։ Մեկը մյուսին ճանաչում ա։ Ոչ ոք չգիտի, թե ինչ հարցով ա։ Ընդամենը տևել ա 5 րոպե։ Ինքը եղել ա մենակ։ Վիճաբանությունն իրենց տնից մի 100-200 մետր ներքև ա եղել՝ ժամը 22։00-ի սահմաններում»,- նշեց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, վիրահատարանում մահացել է։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն

Ձեզ գուցե հետաքրքրի