Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հայարփի Սարգսյանն ու Արմեն Գևորգյանը միջնորդություն են ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ 19-ամյա տղայի նկատմամբ, ով կասկածվում է հունիսի 24-ին Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա.-ին սպանելու մեջ:
Այս պահին կասկածյալն արդեն տեղափոխվել է դատարան և սպասվում է, թե երբ կսկսվի դռնփակ դատական նիստը:
Կան օպերատիվ տեղեկություններ, որ սպանվածը մինչ այդ վիճաբանություն է ունեցել սեփական հոր հետ, ինչի ժամանակ մի քանի անգամ քաշքշել ու հարվածել է նրան և վիճաբանության ժամանակ հնչել են հայհոյանքներ ու 19-ամյա տղան, ով հարևանությամբ է բնակվում, մոտեցել և հորդորել է, որպեսզի դադարեցնեն խուլիգանությունը, սակայն Աշոտ Ա.-ն, դանակը ձեռքին, հարձակվել է 19-ամյա տղայի վրա՝ փորձելով հարվածել նրան ու կասկածյալը խլել է նրա ձեռքից դանակն ու ինքն է հարվածներ հասցրել Աշոտ Ա.-ին:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: