ԱՄՆ-ն ինչ «ինքնասպանության է դրդում» Հայաստանին․ քաղաքագետի կարծիքը
copy image url

ԱՄՆ-ն ինչ «ինքնասպանության է դրդում» Հայաստանին․ քաղաքագետի կարծիքը

Խոսք Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 13:00 09-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «ԱՄՆ-ն Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։ Հայտարարության համաձայն՝ «Միացյալ Նահանգները փորձում է արագացնել Հայաստանի կողմից արևմտամետ արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը «Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ»։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝ պատահական չի համարում, որ այս հայտարությունը հնչում է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո, սակայն այն ժամանակավրեպ է համարում։ Ըստ նրա՝ գուցե Ռուսաստանի ԱԴԾ-ն այս հայտարարությունը շատ ավելի շուտ էր նախապատաստել, սակայն այն չի վերաբերում այսօր գոյություն ունեցող իրականությանը․

«Քանի որ այն հղումները, որոնք կատարել է ռուսական ծառայությունը, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը՝ արդեն բավականին երկար ժամանակ։ Եթե 2018 թվականից անմիջապես հետո կամ գուցե 2020 թվականից հետո կարելի էր ենթադրել, որ որոշ փաստեր գուցե ունեին, ենթադրում էին և այլն, սակայն այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը բոլորովին այլ հիմքերով է, հիմնականում հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Իհարկե որոշակի պետական աջակցություն կա՝ օրինակ բանակի բարեփոխումների հետ կապված հարցերում, բայց այստեղ Հայաստանն արդեն այնքան է առաջ գնացել իր անվտանգային համակարգը բարեփոխելու մասով, որ ռուսական ծառայության ենթադրությունը, թե դա ինքնասպանություն է, պետք է վաղուց արդեն Հայաստանին հասցրած լիներ մահվան»։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանի որոշակի ծառայություններում իրականության նկատմամբ աղավաղված պատկերացում կա, ու վերջիններս փորձում են ազդել այնպիսի իրողությունների վրա, որոնց վրա ազդելու գործիքները բավականին վաղուց կորցրել են։ «Այսինքն՝ նրանք աշխատում են նախկին ժամանակների կարգավորումներով, ինչպես օրինակ Ռուսաստանը հետ է մնում մնացած աշխարհից տեխնոլոգիական առումով, հետ է մնում հիբրիդային գործընթացների առումով, այնպես էլ հետ է մնում իր ազդեցության գոտիներում որոշակի տարածություններ զբաղեցնելու առումով՝ առավել ևս այնպիսի ազդեցության գոտում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ 4 տարիներին Ռուսաստանը միայն կորցրել»,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանն արդեն չի տեսնում, թե որքան է կորցրել և փորձում է չկորցնել այն, ինչն արդեն կորցրել է։

Oragir.News-ի հարցին, որքանո՞վ է բարձր հավանականությունը, որ Թրամփի հաղթանակից հետո Ադրբեջանը կարող է պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց, որ մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ Թրամփի երդմնակալությունը, դժվար թե նման բան տեղի ունենա։ Նա նաև նշում է՝ կան որոշակի տեղեկություններ, որ ադրբեջանական բանակը պատրաստվել է ձմեռային մարտերի, ինչը անհանգստության տեղիք տալիս է։

«Ընդհանուր առմամբ դեռևս պարզ չէ, թե Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի հարցում ինչպիսին կլինի, թեպետ հասկանալի է, որ Թրամփը մեկուսացման քաղաքականությունը վերադարձնելու է՝ անկախ նրանից, որ որոշ փորձագետներ հույսեր են տածում, որ այս անգամ նա ուրիշ մոտեցումներով է գալիս։ Ո ՛չ, այլ մոտեցումներով չի գալիս, նա դրա մասին բացահայտ ասել է։ Սակայն կան որոշակի դրական ազդակներ, որոնցից մեկն էլ այսօր հայտնի դարձավ․ այն որ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուպյոյի թեկնածությունն է քննարկվում։ Եթե օրինակ նման նշանակում լինի, կարելի է հույս ունենալ, որ ԱՄՆ-ի դերակատարումն այս հարցում որոշակի մակարդակով պահպանվելու է, ինչը կզսպի Ադրբեջանի նկրտումները։

Մյուս կողմից էլ չպետք է բացառել, որ եթե Թրամփի քաղաքականությունն ամբողջ ծավալով Հայաստանի նկատմամբ լինի նույնը, ինչպես 2017-2020 թվականներին էր, այսինքն՝ մեկուսացման քաղաքականություն, կամ Հայաստանին ընտրության առաջ դնելու քաղաքականություն, ապա հնարավոր է, որ ՀՀ-ի վարանելու, վախվորածության ու զգուշավորության դեպքում, ինչը մեծ հավանականությամբ այդպես էլ կլինի, Միացյալ Նահանգներն ուղղակի իր ձեռքերը կլվանա և դա Ալիևի համար ճանապարհ կբացի՝ դեպի էսկալացիա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է