Ներքին 1 տարի առաջ - 20:39 05-11-2024

Սասունիկ գյուղում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քրեական ոստիկանության վարչությունում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգով դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է կրկնակի վրաերթ տեղի ունեցած լինի, երբ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, մեկ այլ ավտոմեքենա նույնպես վրաերթի է ենթարկել, բայց դեպքի վայրից հեռացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում