Ներքին 1 տարի առաջ - 12:29 02-11-2024

Փաշինյանի մոլի երկրպագուն բողոքում է՝ իր մեքենան ապօրինի պահում են Վեդիի քննչականում

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Նազարյանը, ում էջից կարելի է հասկանալ, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն է՝ իր էջում բողոքում է, որ շուրջ մեկ ամիս է իր մեքենան ապօրինաբար պահում են Վեդիի քննչական բաժնում։

Նրա պնդմամբ՝ բոլոր արձանագրություները կազմված են և որևէ հիմք չկա մեքենան այնտեղ պահելու, սակայն, ըստ նրա՝ քննիչն առաջնորդվում է իր քմահաճույքներով։ Նա խոստացել է, որ նախորդ երկուշաբթի կվերադարձնի մեքենան, սակայն ապարդյուն։

«Մայրս զանգահարելով քննիչին իմանալու, թե մեքենաս երբ կվերադարձնեն քննիչի կողմից ստացել է ոչ բարեկիրթ պատասխան։

Նա պատասխանել է՝ «արա դե զզվացրիք էլի ձեր մեքենայով, երբ հարմար կգտնեմ, այն ժամանակ էլ կզանգեմ կգաք կվերցնեք մեքենան»։ Հիմա ես չեմ հասկանում քննչականը կարող ա տվյալ քննիչի սեփական դյուքանն է մենք տեղյակ չենք։ Կոչ եմ անում բոլոր պատկան մարմիներին օր առաջ զբաղվել տվյալ անբարեխիղճ պաշտոնյայով, ով զուրկ է բարեվարքության ունակություներից։ Նշեմ նաև, որ իմ միակ ապրուստի միջոցը այդ մեքենան էր, ես այդ մեքենայով էի իմ երեխայի օրվա հաց վաստակում, կերակրում»,-գրել է նա։

Նշենք, որ Oragir.News-ն ուսումնասիրեց Հայկ Նազարյանի ֆեյսբուքյան էջը և նկատեց, որ նրա ֆեյսբուքյան էջում կան «դուխով» շապիկով նկարներ, գլխավոր նկարում Նիկոլ Փաշինյանն է։ Նա իր էջում հրապարակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի լուսանկարները։

Հետաքրքիր է՝ ինչու Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկում իր մոլի երկրպագուի մեքենան վերադարձնելու համար, որն ինչպես ինքն է նշում՝ իր հացը վաստակելու միջոցն է։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները