Նշենք, որ Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր «168 ժամ»-ին, «Ազատություն» ռ/կ-ին, Factor.am-ին և այլ լրատվամիջոցների՝ խնդրելով այսօր առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնի երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին:
«Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել»,-նշել էր Ավետիսյանը։
«168 ժամը» արձագանքել է Հովհաննես Ավետիսյանի խնդրանքին։