Ներքին 2 տարի առաջ - 20:30 01-11-2024

Իշխանությունը պահանջում է, վերահսկողը տեղյակ չէ. մամուլը նորից հալածվելո՞ւ է

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում առաջիկայում կքննարկվի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։

ԱԺ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ նախաձեռնության հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Առաջարկվում է օրենսդրական փոփոխություն կատարել, այսուհետ տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը սահմանի Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը։

Փոփոխություններից մեկը հետևյալն է․ «Հեռարձակողի կամ օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, տեխնիկական խոչընդոտներ են ստեղծվում այլ Հեռարձակողների և օպերատորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը»:

Oragir.News-ը նախօրեին գրավոր հարցում էր ուղարկել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին, հետաքրքրվել, թե ինչպես է իրականացվելու այս գործընթացը և ինչ գործիքակազմով։

Այսօր Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից հայտնեցին, որ անտեղյակ են օրենքի այս նախագծից, և պարզաբանում ստանալու նպատակով մեր հարցումից հետո իրենք են դիմել ՀՌՀ։

«Ես զանգել եմ ՀՌՀ, խոստացան երկուշաբթի ասել, թե կոնկրետ որ ստանդարտները նկատի ունեն, որոնք հղում են արել օրենքի փոփոխության նախագծով, որովհետև որևէ նշագիր չկա, որ ես կարողանամ հասկանալ՝ արդյոք իրոք այդ ստանդարտները մեզ մոտ որպես ազգային ստանդարտներ գործո՞ւմ են, թե՞ չեն գործում։

Մենք չենք էլ ստացել, մեզ մոտ չի շրջանառվել այդ օրենքի նախագիծը և չէր քննարկվել, թե որ ստանդարտների մասին է խոսքը, որոնց համապատասխան պետք է կատարվի վերահսկողությունը։ Որպես Ազգային մարմին՝ մենք որևէ վերահսկողական ֆունկցիա չունենք։ Ունենք ազգային ստանդարտներ, բայց եթե կոնկրետ պետք է վկայակոչել, ապա պետք է հասկանանք, թե կոնկրետ որ ստանարտների մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում ասաց Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի աշխատակիցը։

Ստացվում է՝ Կառավարությունը օրենքի նախագիծ է ուղարկել Ազգային ժողով՝ առանց համապատասխան մարմինների հետ քննարկելու, խորհրդակցելու։ Սա թերևս խոսում է Կառավարության փնթի աշխատանքի, ինչպես նաև ուղղորդված որոշումներ կայացնելու մասին։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել