Արտաքին 4 տարի առաջ - 14:03 27-07-2021

Դժվար է ստուգել տեղեկատվության անկողմնակալությունը. գերմանախոս մամուլը սահմանային լարվածության մասին

Գերմանախոս մի շարք կայքեր անդրադարձել են երեկ հայ-ադրբեջնական սահմանային լարվածությանը, նշելով, որ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են փոխհրաձգության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում զինված ուժերի ուղղությամբ կրակ բացելու մեջ:

Այս մասին գրում են գերմանական t-online, ավստրիական orf.at, շվեյցարական nau.ch լրատվական կայքերը:

Ըստ նշված կայքերի՝ երկու պետություններն էլ շեշտում են, որ իրենք միայն «պատասխան միջոցներ» են ձեռնարկել:

Չնայած կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմին՝ պարբերաբար սահմանին տեղի են ունենում փոխհրաձգություններ, որոնց համար Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում:

«Տրամադրվող տեղեկատվության անկողմնակալության ստուգումը հազիվ թե հնարավոր լինի»,-արձանագրել են գերմանախոս կայքերը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից