Ներքին 1 տարի առաջ - 13:45 30-10-2024

Մենք կարողացանք ցույց տալ, որ ամբողջ գործը սարքված է․ Ավետիք Չալաբյան

Վերջին մեկ ամսում երկու կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Այս ամսին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ ներկայացնելով իր դեմ քրեական գործից մանրամասներ։

Ըստ նրա՝ հոկտեմբերի 22-ին ստացել են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ ներկայացված բողոքին ի արձագանք, և հոկտեմբերի 11-ին ՀՀ ՍԴ-ն ընդունել է որոշում այդ հոդվածի սահմանադրականության մասով։

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանն իր դատական ակտով բավական հետաքրքիր արձանագրումներ է արել. «Կարելի է ասել, որ գործում եղած ապացույցների, դրանց անթույլատրելիության, անարժանահավատության՝ պաշտպանական կողմի բոլոր փաստերի ու դիրքորոշումների հետ համաձայնվել է»,-ասաց նա։

Նա անդրադառնալով բոլոր ապացույցներին՝ նշեց, որ, այդուհանդերձ, դատարանը տարօրինակ եզրահանգման է եկել. «Այս բոլոր արձանագրումներն անելով՝ պաշտպանական կողմի բոլոր թեզերի հետ համաձայնվելով, ասում է՝ առկա չեն գործում եղած ապացույցների պատշաճ գնահատման արդյունքում բավարար հիմքեր՝ Ավետիք Չալաբյանի մեղքը ապացուցված լինելու, կամ արդարացնելու համար»,-նշեց փաստաբանը։

Ավետիք Չալաբյանն էլ ընդգծեց՝ իրենք Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքում կարողացան ցույց տալ, որ ամբողջ գործը սարքված է՝ կեղծված ապացույցների հիման վրա․ «Իրական ապացույցներ, որ ես որևէ տեղ խախտել եմ օրենքը, չկան այս գործում։ Եթե, բնականաբար, այդ փաստարկով հասնի ՄԻԵԴ, այնտեղ շատ ավելի օբյեկտիվ կարող է լինել քննությունն՝ առանց արտաքին գործոնների։ Եթե գործի քննությունը երկարի, որում մենք շահագրգռված չենք, բայց եթե նույնիսկ անհրաժեշտ է, բոլոր ատյաններով կգնանք ու կհասնենք ՄԻԵԴ։ Այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանալու այս գործը կոծկել»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան