Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:59 28-10-2024

Թույլտվություն ունեմ, ումի՞ց պիտի վախենամ․ ավագանու անդամը՝ հիվանդանոցում սգո սրահ բացելու մասին

Oragir.News-ն անդրադարձել էր Չարենցավանում առկա խնդիրներին, մասնավորապես՝ արձանների անմխիթար վիճակին, հիվանդանոցի տարածքում սգո սրահ բացելուն։

Oragir.News-ի հետ զրույցում Չարենցավանի հիվանդանոցի տարածքում բացված «Հադես» սգո սրահի սեփականատեր Վարդան Մակինյանը նշեց, որ իրեն զրպարտում են, քանի որ ինքն ունի բոլոր փաստաթղթերն ու թույլտվությունը։

«Դա հիվանդանոցի տարածքը չէ։ Ես ունեմ փաստաթղթեր, թե ումից է գնված։ Ունեմ բոլոր թույլտվությունները։ Եթե դա հիվանդանոցի տարածքն է, ինչու չեն մտնում դատարան և իմ թույլտվություններն անվավեր դարձնում։ ՀՀ-ում եթե կա մեկ օրինական տված թույլտվություն, Չարենցավանի մասին դեռ չեմ խոսում, եթե ՀՀ-ում կա մի սգո սրահ, որն ունի բոլոր թույլտվություններն օրենքի սահմաններում և բոլոր չափանիշներին համապատասխանում է, իմ սրահն է։ Միակ սրահն է ՀՀ-ում, որ և՛ հողի, և՛ շենքի նպատակային նշանակությունը, և՛ կադաստրի վկայականի մեջ նշված է հոգեհանգստի, սգո ծառայությունների սերվիս»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իր դեմ արվող զրպարտանքը քաղաքական պատվեր է, որն իրականացվում է մեզ ահազանգած քաղաքացու միջոցով։

«Ես բացահայտումներ դեռևս չեմ անի, քանի որ իմ դեմ կհանեմ մի մեծ բանակի։ Հիմա իրենք տակից են ամեն բան անում, չեն երևում, բայց երբ ես հստակ ցույց տամ փաստաթղթեր, ցույց տամ թույլտվություններ, երբ որ ցույց տամ հատակագիծը, պարզ կդառնա, որ հիվանդանոցի հետ դա բացարձակ կապ չունի։ Օրենքով թույլատրված սահմաններում ես ծաղիկ էլ եմ վաճառում, ունեմ ծաղիկի սրահ՝ երկու հատ։ Ինչի պիտի չունենամ, ումից պիտի վախենամ։ Ես ինչ ունեցել եմ, ունեցել եմ մինչև 2018 թվականը։ Ես որևէ բան չունեմ պետությունից գնած, ինչ ունեմ, մասնավոր մարդկանցից գնած է»,- նշեց նա։

Վարդան Մակինյանը նշում է՝ շենքի մուտքն ու ճանապարհը հակառակ կողմից է, ոչ թե հիվանդանոցի։

«Մենք շենքը ձևափոխել ենք հակառակ ուղղության վրա։ Ճանապարհը, մուտքը հակառակ ուղղությամբ։ Ուղղակի փորձում են ինձ «խանգարել»։ Եթե իրենց ատամը կտրի, որ ինձ ոչնչացնեն, հիմա վաղուց արել էին։ Սենց օգտագործում են Քրիստինեին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը ահազանգ էր ստացել Չարենցավանի բնակչից, ով նշել էր, որ հիվանդանոցի տարածքում բացվել է սգո սրահ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի