Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 25-10-2024

Ամուսնուն սպանել է, ապա խաբել, թե ինֆարկտից է մահացել․ նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12։15-ին, Մասիսի շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:

Ավելի ուշ բացատրական աշխատանքի արդյունքում սպանվածի կինը խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:

Oragir.News-ը կապ հաստատեց սպանվածի և իր կնոջ հարևաններից Սամվել Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույց հայտնեց, որ ամուսնուն սպանած կինը շտապ օգնությունը բժիշկներին ասել է, որ գժի թուղթ ունի։
«Դե երկու տարի են այստեղ բնակվել։ Միայն բարև բայլուս ունեինք իրար հետ։ Սպանությունից հետո կինը հենց առավոտյան եկել է և դիմել բոլոր հարևաններին, ամեն մեկին մի բան խաբել։ Եկել ասում ա՝ Վարդանը չկա, կարա՞ս զանգես շտապ օգնություն։ Չի խոստովանում, որ ինքն է սպանել ամուսնուն։ Մեկ ուրիշ հարևանի էլ զանգել, ասել է՝ կարա՞ս գաս մեր տուն, Վարդանին ինֆարկտ ա խբել։ Հետաքրքիրը նաև այն է, որ երբ շտապ օգնությունը եկել է, բժիշկներին կինը ասել է, որ գժի թուղթ ունի։ Ասում է, ես քնաբեր եմ խմել, քնել, հետո արթնացել եմ ու տեսել, որ ամուսինս արդեն մահացած է։ Զգացել եմ, որ երկուսն էլ տարօրինակ բաներ ունեն»,-պատմեց նա։

Հարևանը նշեց, որ կնոջը արդեն ձերբակալել են։

Սամվել Գրիգորյանը նաև պատմում է, որ նրանք երկու երեխա ունեն։

Հիշեցնենք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել