Ավելին Ներքին 1 տարի առաջ - 14:41 25-10-2024

Ո՞ւմ ջուրն են խմում Փաշինյանն ու նախարարները Կառավարության նիստերին

Կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ Վարչապետի, նախարարների և նիստին մասնակցող մյուս պաշտոնյաների սեղաններին դրվում են տարբեր ընկերությունների արտադրած ջրեր, սակայն բոլորն էլ մեկ ընդհանրություն ունեն, պատկանում են իշխանամետ գործիչներին։

Կառավարության նիստերին, իրար փոխարինելով, սեղաններին դրվում են «Բյուրեղ», «Սիլ» և «Ռեյր» ապրանքանիշի ջրեր։

«Բյուրեղ» ջուրն արտադրում է «Ջերմուկ» գրուպը, որի սեփականատերերը՝ Արսենյանները, ջերմ հարաբերությունների մեջ են ՔՊ-ական վերնախավի հետ։

Կառավարությունը ջուր է ձեռք բերում նաև ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» ընկերությունից։

«Ռեյր» ջուրն արտադրում է «Էյ ընդ Էմ Ռեյր» ընկերությունը, որն, ըստ շրջանառվող լուրերի՝ ևս փոխկապակցված է Խաչատուր Սուքիասյանի հետ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ, նախարարների և մյուս պաշտոնյաների սեղաններին դրված էին «Սիլ» ապրանքանիշի ջրեր։

Դրան նախորդած նիստերի ժամանակ եղել են «Բյուրեղ» և «Ռեյր» ջրեր։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում