Արտաքին 4 տարի առաջ - 18:46 18-05-2022

Պուտինն ընթրիքի ժամանակ ոչ ուտում էր, ոչ խմում. Թրամփի նախկին խորհրդական

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընթրիքից ստացած տպավորությունների մասին։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Խոսքը միջոցառման մասին է, որը տեղի է ունեցել ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդում Հիլի պաշտոնավարման ժամանակ, որտեղ նա 2006-2009 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի ղեկավարի պաշտոնը:

Հիլի խոսքով, ընթրիքի ժամանակ ռուսական պետության ղեկավարը ոչինչ չի կերել ու չի խմել։ Բացի դրանից, Պուտինը հանդիպման ժամանակ օգտագործել է շատ մեծ տառերով հատուկ բացիկներ, ինչը նա կապել է տեսողության խնդիրների հետ։

«Ես կարողացա կարդալ այդ բոլոր բացիկները, որոնցում գրված էր, թե ով ով է, և ինչ պետք է ասի նա (Պուտինը) և այլ նման բաներ»,- հստակեցրել է նա:

Միաժամանակ Թրամփի խորհրդականին զարմացրել է արտասովոր հոտը, որը եկել է Ռուսաստանի նախագահից։ «Սա շատ տարօրինակ կհնչի, բայց ես զգացի, որ նա կարծես նոր է լվացվել: Նա չէր օգտագործել օդեկոլոն, բայց դա գրեթե նման էր այն բանին, կարծես նա նոր էր դուրս եկել հատուկ նախապատրաստական ​​լոգանքից կամ ինչ-որ նման բան»,- ասել է Հիլը:

Ընդհանուր առմամբ ամերիկուհին ընթրիքն անվանել է «ներկայացում», քանի որ նախագահը փորձել է ամեն ինչում պահպանել իր կերպարը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում