Ներքին 2 տարի առաջ - 18:37 24-10-2024

Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով

Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Անդրիուս Կուբիլիուսը պարգևատրվել են Հայաստանի Ազգային ժողովի շքանշանով։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շքանշանը տրվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ունեցած ներդրման համար։

ԵԽ լիագումար նիստի համար Ստրասբուրգում գտնվող պատգամավորներին շքանշանը հանձնել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Ռասա Յուկնեվիչիենեն X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է՝ պատիվ է համարում նման մեդալ ստանալը։

«Հայաստանի առաջընթացը կենսական նշանակություն ունի ԵՄ-ի համար։ Որքան ավելի ժողովրդավարական տարածք լինի մեզնից դեպի արևելք, այնքան մենք ավելի ապահով կլինենք», – գրել է Յուկնեվիչիենեն։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ