Ներքին 1 տարի առաջ - 19:42 22-10-2024

Արցախցի երիտասարդները ծառայո՞ւմ են ՀՀ բանակում. ՊՆ պարզաբանումը

Արցախի լիակատար հայաթափումից և Հայաստանում բնակություն հաստատելուց 1 տարի անց բազմաթիվ արցախցիներ հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Պատճառները տարբեր են՝ հայրենիք վերադառնալու ակնկալիքից, մինչև տարբեր սոցիալական աջակցություններից օգտվելուց զրկվելը։

Այս ընթացքում շահարկվում է նաև այն հանգամանքը, որ Արցախից բռնի տեղահնված պատանիները ՀՀ քաղաքացիություն ստանալու և 18 տարին լրանալու դեպքում պարտադիր ժամկետային ծառայություն պետք է անցնեն ՀՀ զինված ուժերում։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե Արցախից բռնի տեղահանված քանի՞ քաղաքացի է 18 տարին լրանալուց հետո որպես ժամկետային զինծառայող ծառայության անցել ՀՀ զինված ուժերում։

«Հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերում պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք»,- նշված է ՊՆ-ի պատասխանում։

Փաստացի ՊՆ-ն չի պատասխանել հարցին՝ արդյոք այս ընթացքում արցախից բռնի տեղահանվածներ ծառայության անցե՞լ են Զինված ուժերում, թե՞ ոչ։ Եթե այո, ապա քանիսը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ