Ներքին 2 տարի առաջ - 13:09 07-04-2024

Բանակում բարդակ էր, դրա համար էլ զորքը մեկ օր չկարողացավ կռվել. արցախցի պայմանագրային զինծառայող

Ստեփանակերտցի 22-ամյա Արթուր Դ.-ն պայմանագրային զինծառայող է եղել, ծառայել է Արցախի ՊԲ զորքերում։ Արթուրի համար էլ են շատ հարցեր անհասկանալի, բայց մի բանում վստահ է, որ ինչ-որ թաքուն պայմանավորվածության արդյունքում նախ դատարկվեց, հետո ամբողջությամբ հայաթափվեց Արցախը։ Oragir.News-ի հետ զրույցում արցախցի պայմանագրային զինծառայողը պատմել է վերջին պատերազմում տեսածի ու լսածի մասին։

Նախքան զրույցը սկսելը՝ Արթուր Դ.-ն ասում է, որ երբ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին ադրբեջանական կողմը միակողմանի փակեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ինքը վստահ էր, որ ճանապարհը միայն ուժով է հնարավոր բացել։

«Ամեն ինչ էնքան պարզ էր, ո՞վ չգիտեր, որ առանց կռվի միջանցքը չէր բացվելու։ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ ռուս խաղաղապահներն էլ մեզ չօգնեն։ Ես անձամբ, երբ խոսում էի խաղաղապահների հետ, նրանց տրամադրվածությունը զգում էի։ Հայաստանի իշխանությունները Ուկրաինա հումանիտար օգնություն էին ուղարկում, չգիտես ինչ էին անում, դրա համար էլ այսպես եղավ»,-ասում է պայմանագրային զինծառայողը։

Արթուրն ասում է՝ ընդամենը 22 ժամ տևեց կռիվը, ասում է գուցե իրավիճակը լրիվ այլ լիներ, եթե ՊԲ-ում կարգուկանոն լիներ։

«Պիտի ասեմ, որ 44-օրյա պատերազմից հետո ՊԲ-ի շարքերում կարող էին հայտնվել պատահական մարդիկ, ո՛չ կրթություն էր պետք, ո՛չ էլ այլ չափորոշիչ։ Շատերը ՊԲ շարքերը համալրում էին պատերազմում ամուսին, որդի կորցրած մարդիկ։ Զենք կար, սուտ ա, թե զենք չկար... էսպես ասեմ`կռվողը կռվեց, փախչողը փախավ, բայց չեմ էլ կարող չասել, որ բանակում բարդակ էր, դրա համար էլ զորքը մեկ օր չկարողացավ կռվել։

1.5 օր պոստում մնացինք, հետո եկան, ասացին, որ ինչ կա-չկա, թողնենք ու գնանք չաստ։ Հետո սկսեցին պանիկա տարածել, որ թուրքի միլիցիան քաղաքում շրջում է, վառեք զինվորական ֆորմաներն ու դակումենտները։ Մեզ ասացին՝ կռիվը դադարել է, ադրբեջանցիները արդեն հասել էին Ստեփանակերտի մատույցներ»,-պատմում է պայմանագրային զինծառայողը։

Արթուր Դ.-ի ընտանիքը Գյումրիում է բնակություն հաստատել, բայց շուտով Հայաստանից էլ կգնան։ Երիտասարդ զինվորականն ասում է՝ բան չունեմ ասելու, ես իմ հայրենիքում եմ, հետո շարունակում է՝ հայրենիքում եմ, բայց փախստականի կարգավիճակում։

«Եթե իմ հայրենիքում պիտի փախստականի կարգավիճակում ապրեմ, ինձ օտարի աչքով նայեն, ավելի լավ է Հայաստանից գնամ, թող այնտեղ փախստականի կարգավիճակով ապրեմ»,-ասում է Արցախից բռնի տեղահանված 22-ամյա ժամկետային զինծառայողը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները