Հիմարություն և անգրագիտություն․ Ալեն Սիմոնյանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին ոչինչ չգիտի
copy image url

Հիմարություն և անգրագիտություն․ Ալեն Սիմոնյանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին ոչինչ չգիտի

Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 14:00 21-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ալեն Սիմոնյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհը հայկական կողմի ուզած ձևով չէր արձագանքում, քանի որ առկա էր լեգիտիմության պակաս։

Խորհրդարանի ներկայիս ղեկավարը նաև համոզմունք էր հայտնել, որ Հայաստանի և Արցախի վրա հարձակվելն իրավունքի տեսանկյունից տարբեր բաներ են։ «Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են՝ իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»,- ասել էր նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ խնդիրը չպիտի լուծվեր ռազմական ճանապարհով։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացից, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից ոչինչ չգիտի։ Նրա խոսքով՝ այդ բանաձևերը շատ ավելի նպաստավոր էին Հայաստանի համար, քան Ադրբեջանի, սակայն 2023-ի փետրվարին Փաշինյանը Մյունխենում ցույց տվեց, որ չի կարողանում պատասխան տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, երբ վերջինս հայտարարեց, որ հայ ժողովուրդը ընդունել է կապիտուլյացիան, քանի որ ընտրել է կապիտուլյացիա ստորագրողին (Նիկոլ Փաշինյանին-խմբ․)։

«Մինչդեռ պատասխանը կար և ուղղակի պետք էր իմանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի էությունը։ Այդ բանաձևերը վերաբերում են Ղարաբաղից դուրս գրավված տարածքներին, ընդ որում դրա համար չեն մեղադրում Հայաստանի կառավարությանը։ Դրանք շատ հստակ՝ որպես գրավված ուժ, բնորոշում են տեղական ջոկատները։ Հետևաբար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ դատապարտում կամ պարտադրանք հայկական կողմի՝ Հայաստանի Հանրապետության վրա չի դրել, բայց էս հիմարներն ու անգրագետները ուղղակի չգիտեն դրա մասին կամ էլ ուղղակի կրկնում են այն, ինչ իրենց ասում է Ալիևը»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ Հայաստանի իշխանությունները չգիտե՞ն այս մասին, թե՞ միտումնավոր մոլորեցնում են հանրությանը՝ Լևոն Զուրաբյանը հետևյալ կերպ պատասխանեց․ «Էտ մի բանն էլ թողնենք մեր հանրության դատին»։

Ճշտող հարցին, թե ո՞րն է նման հայտարարությունների նպատակը՝ մեր զրուցակիցը նշեց, որ նպատակը մեկն է․ արդարացնել իրենց ձախողումները, ապաշնորհությունը և անհաջող կառավարման հետևանքով ունեցած պարտությունը։

Լևոն Զուրաբյանից նաև հետաքրքրվեցինք, թե Հայաստանի ներկայիս իշխանությունների այս հայտարարություններն իշխանափոխությունից հետո կարո՞ղ են օգտագործվել մեր երկրի դեմ, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ դրանք արդեն իսկ օգտագործվում են։ «Այդ հայտարարություններն արդեն օգտագործվել են ու վաղուց են օգտագործվում են, ինչի արդյունքները մենք արդեն տեսնում ենք։ Բնականաբար՝ շարունակելու են օգտագործել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է