Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:15 21-10-2024

Չտեսավ պատից կախ, տեսավ՝ ճակատից կախ. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի թանկարժեք հագուստների մասին

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր լուսանկարները՝ գրելով, որ 2018 թվականից սկսած համագործակցում է միայն հայ դիզայներների հետ և գնում է միայն հայկական արտադրության հագուստ։

Աննա Հակոբյանը գրել էր, թե կարծում է, որ հիմա ինքն ավելի գեղեցիկ հագուստ է կրում և ավելի լավ տեսք ունի։

Որոշ օգտատերեր քննադատել էին Հակոբյանին, ասելով, որ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, նման թանկարժեք հագուստների մասին նա երազել անգամ չէր կարող, իսկ հիմա պարծենում է իր հագուկապով։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Աննա Հակոբյանը հիմա ավելի լավ տեսք ունի ու ավելի լավ է հագնվում։

«Չտեսավ պատից կախ, տեսավ՝ ճակատից կախ»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց ու ասաց, որ երկիրը թալանում, ուտում խմում, հագնվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան