Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:00 20-10-2024

«Օսկար» փոթորիկը հարվածել է Բահամյան կղզիներին

«Օսկար» փոթորիկը հարվածել է Բահամյան կղզիների Գրեյթ Ինագուա կղզուն և ակնկալվում է, որ կիրակի կեսօրից հետո կհասնի Կուբա՝ Գուանտանամո կամ Հոլգին, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը (NHC): Փոխանցում է News.am-ը։

Ըստ Մայամիի օդերևութաբանների, «Օսկարը» ներկայումս գտնվում է Կուբայի Գուանտանամոյից մոտ 241,4 կմ հյուսիսարևելքում, առավելագույն կայուն քամու արագությունը 130 կմ/ժ է, գրում է Reuters-ը։

NHC-ն ակնկալում է, որ «Օսկարը» կթուլանա Կուբայի հյուսիսարևելյան ափ անցնելուց հետո, բայց կմնա որպես արևադարձային փոթորիկ, երբ անցնելիս լինի Կուբայից հյուսիս երկուշաբթի ուշ երեկոյան և երեքշաբթի կենտրոնական Բահամյան կղզիներով:

Բահամյան կղզիների կառավարությունը փոխել է Թերքս և Կայկոս կղզիների փոթորկի մասին նախազգուշացումը արևադարձային փոթորկի նախազգուշացումով, հայտնում է NHC-ը:

Փոթորիկների մասին նախազգուշացումները դեռևս ուժի մեջ են Բահամյան կղզիների հարավարևելքում և Կուբայի Հոլգին, Գուանտանամո և Լաս Թունաս նահանգների հյուսիսային ափերին:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ