Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:39 19-10-2024

Օդեսայում սպանել են գործարար Գենադի Բեյբությանին

Օդեսայի մերձակայքում սպանված են գտել գործարար Գենադի Բեյբությանին, որը ղեկավարում էր «Իրավապահ մարմինների աջակցության բաժինը», հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նրա դին հայտնաբերվել է հոկտեմբերի 18-ին, Օդեսայի արվարձանում ճանապարհի եզրին, հրազենային վնասվածքներով։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Գենադի Բեյբությանը «Ավտոտեխ», «Ավտոշլյախ Յուգ» և «Ժիլսերվիս» ընկերությունների սեփականատերն է։ Բացի այդ, նա գլխավորում էր «Լագունա» կոոպերատիվը և «Իրավապահ մարմինների աջակցության բաժին» հասարակական կազմավորումը։

Տեղի հանրային տեղեկատվության համաձայն՝ հենց այս կազմավորումն էր, որ պարեկային ժամի ընթացքում ոստիկանների հետ միասին պարեկում էր քաղաքը և մասնակցում մոբիլիզացիայի աշխատանքներին։

Բեյբությանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է նրա մեքենայի կողքին՝ Թաիրովո և Չերվոնի Խուտոր գյուղերի միջև (Օդեսայից 12 կմ հեռավորության վրա)։ Ոստիկանությունը փնտրում է գործարարին սպանողին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ