Ներքին 2 տարի առաջ - 12:15 18-10-2024

ԵԱՏՄ-ն «քաշել է» էլեկտրամոբիլ ներկրողներին

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, հայտնի դարձավ, որ 2024-ին 0 տոկոս մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրամոբիլներ ներկրելու քվոտան սպառվել է։ Բազմաթիվ քաղաքացիներ, սակայն, լուրջ խնդրի առաջ են կանգնել։

Oragir.News-ի տեղեկություններով, քաղաքացիների մի մասը մտածել է, որ Էլեկտրամոբիլների՝ 0 տոկոս մաքսատուրքով ներկրման քվոտայից հասցնելու է օգտվել։ Բայց երբ փորձել են մեքենաները Ղազախստանից Ռուսաստան տեղափոխել, պարզվել է, որ Ղազախստանը պետական պարտք ունի Ռուսաստանին, ու էլեկտրամոբիլները չեն կարող սահմանը հատել։

Այս պահին էլ մեքենաների մի մասը կանգնած է Ղազախստանի սահմանին։

Ավելի խոշոր ներկրողներն իրենց պատվիրատուների ապրանքը բերելու համար ստիպված են եղել մեքենաները Հայաստան բերել Պարսկաստանով՝ Մեղրիի անցակետով, ինչն իր հերթին լրացուցիչ ծախսեր է առաջ բերել։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո