Ներքին 2 ամիս առաջ - 17:00 14-05-2026

Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան

Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ում ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Հետևաբար՝ եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն, որպես կազմակերպություն, նշանակում է՝ կաթվածահար է, չի գործում։ ԵԱՏՄ-ն կաթվածահար չէ, նշանակում է՝ ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում»,-նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված