Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:45 17-10-2024

Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ կառավարության՝ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը 11 իրավաբանական և ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցներն են մոբիլիզացվել պետության կողմից և վնասվել, ինչի դիմաց կառավարությունը որոշել է վճարել 16,6 մլն դրամ (մոտ 43 հազար դոլար)։

Մի կողմից, իհարկե, աբսուրդ է թվում. 44-օրյային մարդկանց հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անձնական մեքենաներ են օգտագործվել, դրանց զգալի մասն էլ վնասվել է։

Բացառվում է, որ դրանք բոլորը 11 անձի (կազմակերպության թե անհատի) պատկանեին, իսկ 43 հազար դոլարը չի կարող փոխհատուցել հարյուրավոր ոչնչացված կամ վնասված տրանսպորտային միջոցների համար։
ԲԱՅՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԱՅԼ Է...

Այս որոշումն, ամենայն հավանականությամբ, միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է։
Մնացածին, բնականաբար, կառավարությունը տեր չէ։ Ինչպես և պատերազմի մասնակից շատ կամավորներին զինկոմիսարիատներում հետո ասում էին. «Իսկ դուք վաբշե ո՞վ եք, մենք ձեզ չենք ճանաչում, մեր թղթերում դուք չկաք»։

Եւ այստեղ ամենահետաքրքիրն է. երբ ասում ենք, որ Նիկոլի հանցագործություններից մեկը մոբիլիզացիոն պլանը տապալելն է, կառավարության այս որոշումը այդ պնդման անուղղակի ապացույցն է։

44 օրում ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ընդամենը 11 կազմակերպությունից և անհատից է հավաքգրված տրանսպորտային միջոցներ են վնասվել։ Սա «ծովում կաթիլ է»։

Եթե մոբիլիզացիոն պլանը կատարված լիներ, խոսքը հարյուրավոր մեքենաների, միկրոավտոբուսների, ավտոբուսների ու բեռնատարների մասին պիտի լիներ, ինչպես նաև տրակտորների, բուլդոզերների, էքսկավատորների։

#նիկոլապետություն
#օկուպացիա

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում