Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:15 16-10-2024

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կառչած է իր աթոռից. հարցում

Օրերս տեղի ունեցավ ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը, և Հայաստանը 0:2 հաշվով պարտվեց Մակեդոնիային։ Խաղից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց պաշտոնից:

Սակայն ձախողումները միայն գլխավոր մարզչի վրա բարդելը չբավարարեց հայ ֆուտբոլասերներին:
Խաղից հետո ֆուտբոլասերների «Առաջին հայկական ճակատը» (FAF) երթով գնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և հանդիպում պահանջեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ՝ նրանից լսելու իրենց և մեծ առումով ֆուտբոլի երկրպագուներին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Սակայն ՀՖՖ նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրանց: FAF-ը ֆեդերացիայի շենքի մոտ հայտարարեց, որ պահանջում են նաև Մելիքբեկյանի հրաժարականը։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս ՀՖՖ նախագահը։

Հարցվածներից մի քանիսը չկարողացան պատասխանել հարցին, ասելով, որ չեն հետևում հայկական ֆուտբոլին։
Քաղաքացիներից մեկն էլ այսպես պատասխանեց․ «Կառչած է իր աթոռից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել