Վտանգավոր խաբկանք․ ՔՊ-ի խոստացած խաղաղությունը Հայաստանը տանելու է նոր արյունահեղության
copy image url

Վտանգավոր խաբկանք․ ՔՊ-ի խոստացած խաղաղությունը Հայաստանը տանելու է նոր արյունահեղության

Խոսք Ներքին 6 ամիս առաջ - 18:30 15-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, այժմ ձգտում են ամեն գնով կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները ու շատ հաճախ չեն նկատում այս երկրներից հնչող սպառնալից հայտարարությունները։ Հատկանշական է, որ նույն պաշտոնյաները 4 տարի առաջ այս շրջանում՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ փուլում, հայտարարում էին Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու ու հայ ժողովրդին բնաջնջելու նպատակով։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն իրականում միտված չեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն․

«Դա ընդամենը ծխածածկույթ է, իրենք այդպես ներկայանում են։ Այն ժամանակ՝ 4 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի օրերին, իրենց պետք էր պատերազմ։ Իրենք սցենարներով են շարժվում, այն ժամանակ պատերազմ էր պետք և որպեսզի պատերազմը լիներ իրենց հայրենասիրական ճառերով էին հանդես գալիս, գնում էին Ծիծեռնակաբերդում նկարվում ու ասում՝ առաջնագծում ենք։ Նույն Փաշինյանի խոսքերը հիշենք, որ բոլորին ուղարկում էր կռվելու, մարդկանց ասում էր, որ տներում զգեստապահարանները բացեն, սաղավարտները վերցնեն ու գնան կռվելու։ Այսինքն՝ այն ժամանակ Հայաստանի ու Արցախի կործանման սցենարն այնպիսինն էր, որ դրա իրագործման համար պատերազմ էր պետք, հիմա՝ իրենք ներկայանում են խաղաղություն հաստատողի դիմակով, այդ դիմակն է պետք, դիմակներն ընթացքում փոխվում են»։

Կարինե Նալչաջյանը կարծում է, որ նման գործելակերպն անհեթեթության ժանրից է, քանի որ խաղաղության ձգտումը պետք է երկկողմանի լինի, սակայն մենք տեսնում ենք, որ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, խաղաղության մտադրություն չունի։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հակառակն է անում՝ սպառազինվում է, սպառնալիքներ է հնչեցնում, բոլոր հնարավոր միջոցներով նվաստացնում է Հայաստանին և այլն․ «Այսինքն՝ այս խաղաղությունը միֆ է, մի առասպել էլ սա է, որի դիմակն այս պահին իրենց սցենարով անհրաժեշտ է կրել»։

Հոգեբանի համոզմամբ՝ այս քաղաքականության վերջնանպատակը Հայաստանի Հանրապետության լուծարումն է՝ ճիշտ նույն սցենարով, որով Արցախի Հանրապետությունը ոչնչացվեց, իսկ ժողովուրդը դարձավ փախստական։ «Ըստ էության, երբ մենք նայում ենք միջազգային կոնվենցիաները, Արցախում տեղի ունեցածը ճշգրտորեն համընկնում է ցեղասպանության հետ։ Թեև ես իրավաբան չեմ, բայց իմ կողմից շատ վստահելի իրավաբանները, այդ թվում Լեմկինի ինստիտուտի տնօրենը, ասում են, որ մենք պետք է խուսափենք էթնիկ զտում տերմինից, որովհետև մի խաբկանք էլ դա է, դա խաբուսիկ բան է։ Եթե միջազգային իրավունքի ասպարեզում էթնիկ զտում տերմինով ես մտնում պայքարի մեջ, ապա դա իրավական արժեք չունի։ Մենք պետք է ցեղասպանություն բառն օգտագործենք, որպեսզի կարողանանք մեր իրավունքները գրագետ ձևով պաշտպանել, քանի որ չգիտենք, թե հաջորդ պահին ինչ զարգացումներ են լինելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ-ական պաշտոնյաների կեցվածքին՝ Կարինե Նալչաջյանն ընդգծեց, որ իրենք աշխատում են ըստ թելադրանքի․ «Իրենց հիմա պետք է խաղաղության պատրանք ստեղծել՝ իբրև թե երկիրը խաղաղության են տանում, սակայն այն ինչ իրենք անում են, դա դեպի նոր արյունահեղություն տանող ճանապարհ է։ Բայց քանի որ խաղաղություն քաղցր բառ է, մանավանդ նման արյունահեղություն տեսած ժողովրդի համար երևի թե ամենացանկալի բանն է, իրենց մանիպուլացնում են ժողովրդին, որպեսզի դժգոհության ալիք չբարձրանա, վախի մթնոլորտն ուժեղանա։ Մենք այսպիսի իրավիճակում ենք հայտնվել, սա է իրողությունը»։

Oragir.News-ի հարցին, թե իշխանության նման պահվածքը հանրության վրա ինչպե՞ս է անդրադառնում՝ Կարինե Նալչաջյանը պատասխանեց, որ մարդկանց աչքերն արդեն բացվել են ու նրանց գիտակցության կառավարման վրա իշխանության ունեցած մեծ ազդեցությունն աստիճանաբար վերանում է։ Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր իրողությունները չէին ցանկանում տեսնել, այժմ բախվել են այդ իրողություններին։ «Հիմա մարդիկ հասկանում են, թե ի՞նչ է տեղի ունեցել, և այդ վախերը, թե ապագայում ինչեր կարող են տեղի ունենալ, վստահության բացարձակ զրոյացումը, պարզապես պետք է կույր լինել՝ չտեսնելու համար»,- ասաց նա։

Նալչաջյանը հավելեց, որ խաղաղություն բոլորն են ցանկանում և միայն խելագարը կարող է խաղաղությանը դեմ լինել։ «Սակայն այն խաղաղությունը, որին մեզ տանում են իրենք, մանավանդ այն դեպքում որ թշնամին ոչ միայն խաղաղության մասին չի խոսում, այլև ընդհակառակը՝ ատամները կռճտացնում է և ամեն վայրկյան կրկին կարող է հարձակվել, դա խաբկանք է և շատ վտանգավոր բան։ Հասարակության մի զգալի հատվածը սա արդեն հասկանում է, բայց մարդիկ իրենց անզոր են զգում, իրենց մեջ ձևավորել են, որ իրենցից ոչ մի բան կախված չէ, ուստի կենտրոնացել են իրենց կենցաղի վրա՝ ապրելով իրենց առօրյա հոգսերով ու խնդիրներով, իսկ թե երբ կլինի հերթական պայթյունը, դա մի օր անպայման լինելու է, եթե այսպես շարունակվի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ