Տիեզերքում այլևս մենակ չենք․ այլմոլորակայինների գոյությունն ապացուցվում է
copy image url

Տիեզերքում այլևս մենակ չենք․ այլմոլորակայինների գոյությունն ապացուցվում է

Ավելին 7 ամիս առաջ - 13:00 14-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ՆԱՍԱ-ի կինոռեժիսոր և վավերագրող Սայմոն Հոլանդը հայտարարել է, որ Երկիր մոլորակի վրա այլմոլորակայինների գոյությունը վկայող ապացույցները կարող են ի հայտ գալ արդեն նոյեմբերին։ Ինչպես գրում է միջազգային հեղինակավոր է «Daily Mail» պարբերականը, պոտենցիալ այլմոլորակայինների գոյությունը գիտնականները հայտնաբերել են ռադիոաստղադիտակի միջոցով, իսկ ազդանշանը ստացվել է տիեզերքում՝ մեզ ամենամոտ աստղից՝ Պրոքսիմա Կենտավրից։



Հոլանդը պնդում է, որ գիտնականները այլմոլորակայինների գոյության ապացույցները կներկայացնեն նոյեմբերին, իսկ այժմ վերլուծվում է ռադիոաստղադիտակի միջոցով տիեզերքից ստացված ազդանշանը։ Նա համոզված է, որ աճող ապացույցներ կան այն տեսության օգտին, որ այս ազդանշանն իրականում առաջացել է խելացի այլմոլորակայիններից:



Վավերագրողը նման համարձակ պնդում է կատարել՝ հիմնվելով «Breakthrough Listen» նախագծի զեկույցի վրա։ Այս նախագիծը հիմնել է իսրայելցի ձեռնարկատեր, ներդրող և ֆիզիկոս Յուրի Միլները 2016 թվականի հունվարին, իսկ 2023 թվականից այն ղեկավարում է ֆիզիկոս Էնդրյու Սիմիոնը՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանից:

Ըստ Հոլանդի՝ «Breakthrough Listen»-ը հաստատելու շեմին է, որ այլմոլորակային քաղաքակրթությունից ստացված հաղորդագրության առաջատար թեկնածուն՝ BLC-1-ը, իսկապես այդպիսինն է։ BLC-1 ազդանշանն առաջին անգամ հայտնաբերվել է ռադիոաստղադիտակով՝ Ավստրալիայի Պարկես աստղադիտարանում՝ 2019 թվականին, սակայն 2021 թվականին գիտնականները եզրակացրել են, որ ազդանշանը, ամենայն հավանականությամբ, երկրային ծագում ունի ու կապված է ցամաքային տեխնոլոգիաների ստեղծած միջամտության հետ:


Չնայած BLC-1 ազդանշանն ուներ բնութագրեր, որոնք ընդհանուր առմամբ համապատասխանում էին այլմոլորակայինների ենթադրյալ հաղորդագրություններին, 3 տարի առաջ գիտնականները որոշեցին, որ դա այդպիսինը չէ։

Ներկայումս Հոլանդը պնդում է, որ գիտնականներն փոխել են իրենց կարծիքը և փնտրում են լրացուցիչ ապացույցներ, որ սա ազդանշան է՝ այլմոլորակային քաղաքակրթությունից: Նա նշել է՝ իր աղբյուրն ասել է, որ ազդանշանը, ըստ նոր տվյալների, հավանաբար տիեզերական ծագում ունի, այլ ոչ թե երկրային:

Ինչպես արդեն գրել է Focus-ը, վերջերս կատարած հետազոտության հեղինակները կարծում են, որ այլմոլորակայինները, եթե դրանք գոյություն ունեն, տիեզերքի բոլոր քաղաքակրթությունների նման ունեն իրենց տեխնոլոգիական զարգացման սահմանը: Հետևաբար, մինչ այժմ ոչ մի ազդանշան չի ստացվել այլմոլորակային քաղաքակրթություններից։

Նմանաբովանդակ մեկ այլ հետազոտության հեղինակներն էլ կարծում են, որ եթե հնարավոր լինի ազդանշան ստանալ այլմոլորակայիններից, ապա դա կլինի արդեն անհետացած քաղաքակրթության հաղորդագրություն։

Ամենից շատ դիտված

14:40 Մահացածը 28 տարեկան էր, գնացել էր երեխայի սեռը իմանալու. մանրամասներ՝ Գեղարքունիքի ողբերգական վրաերթից
16:51 Հայաստանում քիչ առաջ տորնադո է դիտվել․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
22:58 Հայտնի հայ բլոգերը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնի
07:28 Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին․ Ժողովուրդ
19:26 Սոլնեչնոգորսկում այրվում է «Արմենիա Մարկետ» շուկան
19:54 Սահմանամերձ գյուղերում ադրբեջանցիներ են ապրելու՝ իրենց անվտանգության ուժերի հետ. Ալեն Սիմոնյանը անոնսն արել է
09:31  Նախկին պրոֆեսորը ինքնասպան է եղել՝ ավելի քան 550 հազար դոլարը տալով ավազակներին. RBC
20:05 Ադրբեջանը հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից. Շարիֆի ելույթը՝ օկուպացված Բերձորում
19:44 Արթիկում պտտահողմը և խոշոր կարկուտը վնասել են տանիքներ, արմատախիլ արել ծառեր
11:22 Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան