Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։
Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Մեր հավաքականը երկրորդ պարտությունը կրեց ու զրկվեց խմբում հաղթելու բոլոր հնարավորություններից։