Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:21 12-10-2024

Հովիկ Աղազարյանն առաջարկում է տուգանել ՀԴՄ չվերցնողներին

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նախօրեի նիստում խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը յուրահատուկ առաջարկով է հանդես եկել։

Նա առաջարկել է ՀԴՄ կտրոն չվերցնող քաղաքացիներին տուգանել, եթե պետք է, նաև դատել։

Oragir.News-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հերքեց՝ իր առաջարկում դատելու մասին չի խոսվում։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է իրականացվելու վերահսկողությունը քաղաքացիների նկատմամբ, Աղազարյանը կարծիք հայտնեց՝ վերահսկողությունը կհանձնվի պարեկային ծառայությանը։

«Պարեկային ծառայությունը ստացիոնար ծառայություն չի շարժական ծառայություն է, և ցանկացած պարեկ ցանկացած պահի կարող է լինել ցանկացած վայրում։ Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհանգստություն ունենա, որ ինքը խանութից դուրս եկավ առանց ՀԴՄ կտրոնի՝ կտուգանվի»,- ասաց նա։

Պատգամավորի պնդմամբ՝ իր առաջարկում երկու կարևոր հանգամանք կա․

«Երբ խանութի աշխատողը կամ խանութի տերը ՀԴՄ չի տպում, դա տնտեսական հանցագործություն է, որովհետև ինքը թաքցնում է իր եկամուտները, իսկ եթե ես էլ ՀԴՄ չեմ վերցնում, դառնում եմ հանցագործության մասնակից։ Հետևաբար ինչո՞ւ ես պիտի պատասխանատվություն չկրեմ։

Հաջորդ կարևորագույն իրավիճակը․խանութի աշխատողը, տերը ՀԴՄ չի տպում, որովհետև կարծում է, որ այս կամ այն չինովնիկի, պաշտոնյայի, պատգամավորի տղան, որը խանութ ունի, և իր պապան էլ ծանոթ ունի հարկայինում, իր մոտ ստուգումներ չեն անում, և ինքը ՀԴՄ-ներ չի տպում։

Երբ այդ մարդը ՀԴՄ-ներ չի տպում, ասենք իմ, մյուսի նկատմամբ ունենում է ստարտային առավելություն, և ես չեմ կարողանա մրցակցել, ուրեմն ես էլ չպիտի տպեմ, որ կարողանամ էժան վաճառեմ, որ կարողանամ մնալ շուկայում»,-նշեց նա։

Աղազարյանը շեշտում է՝ երբ ստեղծենք մի իրավիճակ, որ բոլորը տրամադրեն ՀԴՄ, ապա դաշտը կդառնա հավասար բոլորի համար։

«Արդեն մարդիկ կսկսեն փող աշխատել իրենց ծառայության մատուցած որակի հաշվին։ Հետևաբար, եթե վաճառողը գիտի, որ տվյալ քաղաքացուն եթե կտրոն չտա, կամ քաղաքացին իմանա, որ խանութից դուրս գա, կարող են իրեն տուգանել , եթե կտրոն չվերցնի, այդ դեպքում և վաճառողը կտրամադրի ՀԴՄ, և հաճախորդը կվերցնի։

Առաջարկն ընդունելուց հետո բոլորն էլ կվերցնեն կտրոն, որովհետև յուրաքանչյուրն անհանգստություն կունենա, որ կարող է հանդիպել պարեկի և օրինակ՝ 50․000 դրամ տուգանք վճարի։ Տուգանվելու վախը քաղաքացիներին կստիպի ՀԴՄ վերցնել»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, որ 2018թ․-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները նշում էին, որ քաղաքացին տուգանքի մատերարիալ չէ, ի՞նչ է փոխվել, ինչպե՞ ս է ստացվում, որ հիմա քաղաքացին դառնում է տուգանքի մատերիալ, Աղազարյանը նկատեց՝ դա չի վերաբերվում միտումնավոր կատարած խախտումներին։

«Շատ լավ հարց էր։ Օրինակը բերեմ ինձ վրա․ երբ ես փողոցն ուզում եմ անցնել, երբ մթնշաղ է լինում և ինձ չեն ճանաչի քաղաքացիները կամ Նիկոլ Փաշինյանը մոտակայքում չէ, ես փողոցն անցնում եմ, որտեղ որ ինձ հարմար է, որովհետև եթե ոստիկանն ինձ բռնի, երևի մի 5000 տուգանի, չգիտեմ տուգանքն ինչքան է, բայց եթե ես իմանամ, որ փողոցն անցնեմ, ես կտուգանվեմ 100․000 դրամ, հետևաբար ես ոչ մի դեպքում՝ ո՛չ Նիկոլի վախից, ո՛չ քաղաքացու ահից, այլ իմ գրպանին չկպչելու ահից փողոցը չեմ անցնի կամայական տեղից։

Հետևաբար ինչ է նշանակում՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Միտումնավոր խախտման մասին է խոսքը, խոսքը չի գնում պատահաբար խախտումների մասին։ Միտումնավոր խախտման համար տուգանքները պետք է այնքան մեծ լինեն, որ քաղաքացու մտքով չանցնի այդ տուգանքն անել ու դառնալ տուգանքի մատերիալ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան