Սպորտ 2 տարի առաջ - 12:19 12-10-2024

«Ինտերը» հուշանվեր է հանձնել Հենրիխ Մխիթարյանին

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին հուշանվեր է հանձնել ակումբի կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ։

35-ամյա կիսապաշտպանը 2022 թվականից է խաղում իտալական ակումբում, որի կազմում անցկացրել է 104 հանդիպում, դարձել 7 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ նախկինում Հենրիխ Մխիթարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», ուրկրաինական «Մետալուրգում», «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում» և իտալական «Ռոմայում»։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2007-2021-ին ազգային թիմի կազմում անցկացրել է 95 խաղ ու խփել է 32 գնդակ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար