Ներքին 2 տարի առաջ - 09:50 12-10-2024

ՄԻՊ-ը Լոռու կայազորային հոսպիտալում ծանոթացել է զինծառայողների բուժման հետ կապված խնդիրներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ:

Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ:
Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։

Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:

Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ:
Հոսպիտալի տնօրեն Խորեն Ազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել տարածքով, ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ:

Բուժանձնակազմի հետ քննարկվել են բուժառու զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Բուժում ստացող զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է անցկացրել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ քաղհասարակությունից լսել իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:»։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին