Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:30 11-10-2024

Իտալիայում ՀՀ դեսպանին «Արժանիքի հավաստագիր» է շնորհվել՝ երկկողմ հարաբերություններում ներդրումի համար

Ս. թ. հոկտեմբերի 9-ին Իտալիայի Հանրապետության Սենատում տեղի ունեցավ «Premio Gazzetta Diplomatica»-ի տարեկան մրցանակաբաշխությունը, որի շրջանակում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին շնորհվեց «Արժանիքի հավաստագիր` որպես Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված դեսպան Իտալիայի հետ երկկողմ հարաբերություններում ունեցած կարևոր ներդրման համար, որի ընթացքում դրսևորել է դիվանագիտական, մասնագիտական և մարդկային բարձրագույն որակներ, ինչպես նաև հավասարակշռության արտակարգ ունակություն՝ շատ բարդ մի ժամանակահատվածում»։

Շնորհակալությամբ ընդունելով իրեն շնորհված պարգևը, դեսպանն իր ելույթում հակիրճ ներկայացրեց Իտալիայում իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած աշխատանքը՝ ընդգծելով այդ տարիների բարդ աշխարհաքաղաքական համատեքստը աշխարհի, և հատկապես՝ Հայաստանի համար, որը համավարակից բացի ստիպված է եղել դիմակայել 2020թ. 44-օրյա պատերազմին և դրա աղետալի հետևանքներին։ Դեսպանն իր խոսքում խոսեց Ադրբեջանում անօրինական կերպով պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության մասին, ընդգծեց, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի ոչ պատշաճ դատապարտումն ու քաղաքական ու տնտեսական նպատակներով երկակի ստանդարտների կիրառումը հանգեցրեց նորանոր պատերազմների և բռնությունների։

Դեսպանը հավաստիացրեց, որ Հայաստանն ինչպես միշտ հանձնառու է առաջ մղելու ժողովրդավարության, օրենքի գերակայության, խաղաղության ու երկխոսության օրակարգը, ինչի լավագույն վկայությունն է նաև նշյալ կարևոր պարգևը, որի նշանակությունը դուրս է գալիս անձնական արժանիքների շրջանակից։

Հայաստանի Հանրապետության և դեսպան Համբարձումյանի գործունեության վերաբերյալ հնչեցին բազմաթիվ ջերմ ու քաջալերող խոսքեր «Gazzetta Diplomatica»-ի տնօրեն Մարկո Ֆինելլի, Սենատորներ Անդրեա Դի Պրիամոյի, Ռոմբերտո Մենիայի, Իվան Սկալֆարոտտոյի, դեսպան Բրունո Սկապինիի կողմից։

Մրցանակաբաշխությանը ելույթներով հանդես եկան նաև Իտալիայի դեսպան Ստեֆանո Բենացցոն, Պատգամագորների պալատի պատգամավոր Ռոբերտո Տրավերսին, ինչպես նաև Իտալիայի ականավոր դեսպան Ջովանի Յանուցցիի (մրցանակը նվիրված է նրա հիշատակին) դուստր Ռենատա Յանուցցին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները