Մամուլ 8 ամիս առաջ - 08:19 19-02-2026

Որ արժանիքի համար են Արարատ Միրզոյանի օգտին քվեարկել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբեւեռ խոսակցությունների ու դժգոհությունների պարարտ հող է ստեղծվել։ Բուռն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով ՔՊ-ում 4-րդն է՝ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ Գեւորգ Պապոյանից հետո։ Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար: Բացի այդ, ի պաշտոնե էլ չի ներգրավվում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։

Ուստի, շատերի կարծիքով, այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողներ Միրզոյանի եւ նրա վարկանիշի վրա, եւ շարքերը նրան պետք է իր տեղը ցույց տային, բայց տեղի ունեցավ հակառակը, ինչը կնշանակի, որ անգամ ՔՊ-ում են ընդունում ու գնահատում ոչ շատ ագրեսիվ, ապակուսակցական պահվածքը: Եթե Փաշինյանի ձայները կապված են մի շարք հանգամանքների, նախեւառաջ՝ վախի գործոնի հետ, Պապոյանի ու Պապիկյանի հարցում դեր են խաղացել ՔՊ մարզային կառույցների հետ ակտիվ կապերը, ապա շարքային ՔՊ-ականների հետ, կարելի է ասել, բացարձակապես կապ չունեցող Միրզոյանն իր ձայները ստացել է, թերեւս, այն պատճառով, որ չեզոք է եւ հավասարակշիռ։ Թեեւ կարծիք կա, որ նրա օգտին քվեարկել են՝ հաշվի առնելով խաղաղության գործընթացում նրա դերակատարումը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը