Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:39 09-10-2024

Լուրեր են պտտվում, որ Հ1-ը փոշմանել է «Բեքսթեյջ» ֆիլմին աջակցելու համար

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Լուրեր են հասել, որ Հանրային հեռուստաընկերությունը «փոշմանելա» «Բեքսթեյջ» ֆիլմին աջակցելու համար, ըստ այդմ չեն մասնակցելու ֆիլմի մարկետինգային արշավին, չեն լուսաբանանելու ոչ համաշխարհային պրեմիերան, ոչ Երևանյան վարձույթը։

Վախներդ բռնե՛ք, դուք երբևէ չեք էլ աջակցել ֆիլմին, ոչ «դուխ» ունեք, ոչ խելք դրա համար։

ֆիլմին աջակցել է Մարգարիտան, ում դուք դա չեք ներել։

Ստեղծված լինելով 1956թվին, 70 տարի սնվելով պետական բյուջեից, այսինքն մեր գրպանից, Հ1-ը չի ստեղծել գեթ մեկ հատիկ կինոարտադրանք, որը մրցունակ կլիներ միջազգային շուկայում։ Իսկ դա այն է, ինչ ես խոստացել էի Մարգարիտային։

Ես ասել էի՝ «Հ1-ը, էս ֆիլմի շնորհիվ կկարողանա հանել իր կինոարտադրանքը միջազգային շուկա»։

Եվ Մարգարիտան, լինելով իր գործի պրոֆեսիոնալ, ընդ որում, ավելի մեծ պրոֆեսոնալ, քան դուք էսօր էդտեղ նստած բոլորդ միասին, ներառյալ ձեր գլխադաս ստվերային ուղղորդողները, հասկացել էր, որ դա կարևոր է։
․
Մի գերագնահատեք ոչ ձեր լսարանին, ոչ էլ ձեր սփռվածությունը։ Դուք ձեր լվացքի պղպջակներով էնպես եք լվացել լսարանի ուղեղը, որ հազիվ թե Հ1 նայողը ցանկանա էկրանին «Բեքսթեյջ» տեսնել։

Իսկ այ ֆիլմը կմնա երկար, կտեսնի ձեր ավարտը, ձեզանից հետո եկողների ավարտը, կտեսնի անգամ էն օրը, երբ Հանրային կգան կինոյի ու լվացքի տարբերությունը հասկացող մարդիկ։
․
Հգ․ Մի քանի օրից, «Բեքսթեյջի» համաշխարհային պրեմիերային կհաջորդի Դիստրիբուցիայի Պայմանագրի ստորագրումը, որով ֆիմը կմտնի միջազգային կինոշուկա, իսկ տարեվերջին, բոլոր նրանք, ովքեր հասկանում են կինոյի ու լվացքի պղպջակների տարբերությունը, կնայեն ֆիլմը Երևանյան էկրաններին։

Անգլերեն տեքստն ու այլ մանրամասներ՝ ասուլիսում»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում