Մամուլ 1 տարի առաջ - 08:50 09-10-2024

Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է: Հոկտեմբերն առավել հարմար է գործուղումների առումով, եւ Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանում չանցկացնել: Նա աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ից մեկնել է Գերմանիա, մասնակցել Համբուրգի կայունության համաժողովին եւ իրականությունից կտրված մի շարք նիկոլական թեզեր է առաջ մղել՝ հայտարարելով․ «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին 2 տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում»: Մինչդեռ բոլորին պարզ է, որ այդ առաքելությունը նվազագույն դերակատարում է ունեցել, եւ միջադեպերը նվազել են, որովհետեւ իր վարչապետը սիրահոժար տալիս է այն, ինչ Ալիեւն ուզում է, եւ բանակն էլ չի զինում, որ այս կողմից կրակոց չհնչի: Հոկտեմբերի 9-ին նա կվերադառնա եւ հաշված օրեր անց կրկին կմեկնի, այս անգամ՝ Ղազախստան, քառօրյա աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում կլինեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ: Այս նախագահական վոյաժները մեր պետության վրա շատ թանկ են նստում, քանի որ Վահագն Խաչատուրյանն արտերկիր մեկնելիս իր հետ 30-35 հոգանոց պատվիրակություն է տանում: Իսկ դեկորատիվ նախագահի վոյաժների արդյունավետությունը զրոյից բարձր չէ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում