Ներքին 5 տարի առաջ - 23:17 10-08-2021

Լողն անհրաժեշտ է արգելել դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տրամադրած ռեկրեացիոն գոտիների ջրերի մշտադիտարկումների տվյալները, հորդորում է աղիքային և մաշկային վարակներից խուսափելու համար արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք:

Լողն անհրաժեշտ է արգելել նաև գետերի, լճակների աղտոտված հատվածներում, որտեղ առկա են աղբակույտեր, սննդի օբյեկտներ։

Ամռան տաք եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանման, մանրէների արագ բազմացման համար՝ ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազաններում, գետերում, լճակներում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը