Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:40 08-10-2024

Դատավոր Ալլա Քյուրքչյանը «Կոկորդիլոս Գարիկի» հովանավորյալի մեջքին կանգնած է

2020 թվականին՝ անաշխատունակության մեջ գտնվելու շրջանում, 144 դպրոցի փոխտնօրեն Կարինե Գասպարյանին ազատել են պաշտոնից՝ կիրառելով 2 կարգապահական տույժ։

Oragir.News-ն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, զրուցեց Կարինե Գասպարյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց կայացած դատից։

«Ես նախկին աշխատանքի վերականգման դատը մասնակի շահել եմ։ Բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան, քանի որ մյուս դատը հօգուտ այժմյան տնօրենի են արել։ Փաստաբանս ասաց, որ դատավոր Ալլա Քյուրքչյանը շատ կոպիտ սխալներ է թույլ տվել։ Այսրոպեական տնօրենի մեջքին են՝ «Կոկորդիլոս Գարիկը», Սաշա Կատվալյանը, դատախազության Վազգեն Ավետիսյանը և այլոք։ Նաև իր հոր հորեղբոր տղան՝ Արտաշատ ԲԿ-ի գլխավոր բժիշկը։ Պատասխանողի փաստաբանը դատախազության Վազգեն Ավետիսյանի բարեկամն է, որը պետք է ինքնաբացարկ հայտներ, սակայն չարեց»,-պատմեց նա։

Տիկին Կարինեն կարծում է, որ միասին աշխատելու դեպքում այլևս կոնֆլիկտներ չեն ունենա։ Հակառակ դեպքում՝ կրկին բողոք կներկայացնի դատարան։

«Ինքը պետք է իրեն արդեն նորմալ պահի և վախենա օրենքից։ Եթե նորից նույն կերպ վարվի՝ նորից կբողոքեմ»,-ասաց տիկին Կարինեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Oragir.News-ի հետ զրույցում տիկին Կարինեն պատմել էր, որ երկար տարիներ աշխատել է 144 դպրոցի տնօրեն։ Իսկ թոշակի անցնելուց հետո, զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը, շարունակել դասավանդել մաթեմատիկա։ Եվ երբ հայտարարվել է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, նա ևս կոլեկտիվի հետ օգնել է Արմինե Պողոսյանին աշխատանքի անցնել տնօրենի պաշտոնում։ Սակայն պաշտոնը զբաղեցնելուց հետո նորանշանակ տնօրենը պարբերաբար կարգապահական տուժերի է ենթարկել նախկին տնօրենին, ի վերջո՝ ազատել աշխատանքից։

Նկատենք նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ գործատուն իրավունք չունի լուծել պայմանագիրը աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան