Ներքին 1 տարի առաջ - 09:18 06-10-2024

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` այսօր՝ հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։