Ներքին Տեսանյութ 5 րոպե առաջ - 23:06 10-11-2026

Էս դոմիկի մեջ ինչ ցավ ասես՝ ձեռք բերեցի. աղջիկս էստեղ մեծացավ, հիմա էլ իր երեխան է մեծանում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի կիսախարխուլ տնակներից մեկում 60-ամյա Ջեմմա Խաչատրյանն ապրում է դստեր և թոռնիկի հետ։ Տարիներ շարունակ այս տնակում ապրող կինը պատմում է, որ այստեղ անցկացրած տարիներն իր առողջության վրա ծանր հետք են թողել։ Նրա խոսքով՝ բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել հենց տնակում ապրելու ընթացքում։

«Էս դոմիկի մեջ ինչ ցավ ասես՝ ձեռք բերեցի։ Աղջիկս էստեղ մեծացավ, հիմա էլ իր երեխան է մեծանում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ջեմմա Խաչատրյանը։

Տիկին Ջեմմայի ընտանիքի հոգսն այսօր հիմնականում 25-ամյա դստեր ուսերին է։ Ընտանիքը, ինչպես ինքն է ասում, լավից-վատից ապրում է, մեծ պահանջներ չունի, միայն թե մի ապահով տանիք ունենա գլխավերևում։

Սակայն տարիներ շարունակ տնակում ապրող ընտանիքի համար սեփական տանիքԷս դոմիկի մեջ ինչ ցավ ասես՝ ձեռք բերեցի. աղջիկս էստեղ մեծացավ, հիմա էլ իր երեխան է մեծանում ունենալու հարցը շարունակում է չլուծված մնալ։

Ջեմմա Խաչատրյանի խոսքով՝ իրենք ցանկացել են սեփականաշնորհել տնակը, սակայն քաղաքապետարանից թույլտվություն չեն ստացել։ Մերժումը, ըստ նրա, պատճառաբանել են նրանով, որ տնակը գտնվում է կանաչ գոտում։

Այսպես, տարիներ շարունակ տնակում ապրող ընտանիքը շարունակում է ապրել անորոշության մեջ․ մի կողմից՝ առողջական խնդիրներ ու սոցիալական դժվարություններ, մյուս կողմից՝ սեփականության իրավունքով իրենց բնակության վայրը ձեռք բերելու անհնարինություն։

60-ամյա կնոջ համար ամենացավալին այն է, որ տնակում մեծացած դուստրը հիմա էլ իր երեխային է մեծացնում նույն պայմաններում։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին