Ներքին 1 տարի առաջ - 14:57 05-10-2024

Ոստիկանները բերման են ենթարկել Տեղի ՔՊ-ական համայնքապետին

Իրավապահները այսօր բերման են ենթարկել Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Դավիթ Ղուլունցին:

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին գյուղի բնակիչները:

«ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցը համայնքային հողի վրա ապօրինի շինություն է կառուցում: Ոստիկաննրը իմացել են, այսօր եկել ու շինարարության պահին բռնել են: Ասել են՝ դադարեցրեք շինարարությունը, բայց Դավիթ Ղուլունցը հրաժարվել է: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով ՔՊ-ական համայնքապետին ու 2 աշխատակցի բերման են ենթարկել»,- ասաց մեր զրուցակիցը:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ, սակայն, նա զանգերին չպատասխանեց: